Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ամենասոսկալի հարվածը մարդկանց անհոգ վարժեցումն է «անխուսափելի» պարտության

Ամենասոսկալի հարվածը մարդկանց անհոգ վարժեցումն է «անխուսափելի» պարտության
29.06.2023 | 21:45

Անխուսափելիորեն պարտված մարդը չունի էմպատիկ ապրում հայրենիքի կորստի և զոհերի նկատմամբ։ Նա բթացած մեքենա է, որ վարժվել է լուռ ինքնակործանման։

Մեր բոլոր խնդիրները մեր ուղեղի մեջ են թաղված, մեր մտքում։ Իսկ մեր միտքը այսօր ծանրաբեռնված է տարատեսակ և աննախադեպ բռնություններով, մեդիա տեռորով, պայծառատեսային գուշակություններով, հերքումը հաստատող և հաստատումը հերքող կիսաճշմարտություններով։

Եթե մենք այսօր անհոգ անցանք նաև այս զոհերի դեպքով և մեր մտքում նույնիսկ ցավ չապրեցինք, առնվազն չտառապեցինք ներքուստ, չխորհեցինք պաղ, ուրեմն մենք դադարել ենք արդեն մտածել ուստի և՝ ապրել։

Նույնիսկ, եթե այս պահին չկա պայքարի մթնոլորտ, մեզնից յուրաքանչյուրը թող մի պահ սառի և հաշիվ տա իրեն, ինքն իր հետ լուռ մտածի, և գուցե այդ մտքերից ծնվի նաև Լույսը:Եվ հաստատ կծնվի:

Վահե Թորոսյան

Դիտվել է՝ 4061

Մեկնաբանություններ